Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Նորաձևության ճանապարհը» ցուցադրվել է Ռումինիայում (ֆոտոշարք)

«Նորաձևության ճանապարհը» ցուցադրվել է Ռումինիայում (ֆոտոշարք)
25.06.2012 | 19:36

Ռումինիայի ազգային գրադարանում ներկայացվել է «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը: Բուխարեստը «Նորաձևության ճանապարհի» եվրոպական շրջագայության առաջին կանգառն է, մինչ այդ ցուցադրություններ են եղել Երևանում և Հայաստանի երեք մարզերում:
«Այցելեք Սուչավայի հայկական վանքերն ու եկեղեցիները, մտեք Բուխարեստի Հայոց թանգարան, գնացեք հիանալու Գեռլայի և Դումբրավենի հայկական շքեղ տաճարներով և շինություններով, Տրանսիլվանիայի Հայոց թանգարանով և կհամոզվեք, թե ինչպես են միաձուլվել հայկականն ու ռումինականը, այդ ձուլումից ինչ արժեք է ստացվել»,- ցուցահանդեսի բացմանը նշել է Ռումինիայում Հայաստանի դեսպան ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
Նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանն էլ իր խոսքում նշել է, որ ծրագիրը հնարավորություն է տվել ստեղծելու բացառիկ հավաքածու, ուսումնասիրել, ճանաչել Հայաստանի և եվրոպական հինգ երկրների մշակույթները և որպես նկարիչ-մոդելավորող ներկայանալ եվրոպական երկրներում: Արամ Նիկոլյանն աշխատել է ռումինացի գործընկերոջ հետ, իր աշխատանքները ստեղծելիս ոգեշնչվել ռումինական եկեղեցական ճարտարապետությամբ:
Ռումինիայից հետո ցուցահանդեսը կներկայացվի Գերմանիայում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Նորաձևության ճանապարհ»
  • «Նորաձևության ճանապարհ»1
  • «Նորաձևության ճանապարհ»2
  • «Նորաձևության ճանապարհ»3
  • «Նորաձևության ճանապարհ»4
  • «Նորաձևության ճանապարհ»5
  • «Նորաձևության ճանապարհ»6
Դիտվել է՝ 5642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ